211652_close_icon
views-count3871 դիտում article-date 15:59 07-10-2017

Նյու Յորքում ահաբեկչություններ են կանխվել

ԱՄՆ-ի իրավապահները մի շարք ահաբեկչություններ են կանխել Նյու Յորքում, որոնք 2016 թ-ին ծրագրվել էին ԻՊ 3 անդամների կողմից, հաղորդում է Deutche Ահաբեկչությունների կանխման մասին հայտնի է դարձել օրերս։ ԻՊ անդամները պատրաստվում էին Ռամադանի ժամանակ հրաձգություններ իրականացնել Թայմս Սքուեր հրապարակում, մետրոյի կայարաններում և այլ մարդաշատ վայրերում։ Վերջիններիս իրավապահները ձերբակալել են նախորդ տարի, սակայն դա գաղտնի է պահվել՝ մանրամասն տեղեկություններ իմանալու համար։ Մեղադրանքներ են առաջադրվել Կանադայի 19-ամյա քաղաքացի Աբդուլրահման ալ-Բահնավասիին, ԱՄՆ-ի 19-ամյա քաղաքացի Թալ Հարունին և Ֆիլիպինների 37-ամյա քաղաքացի Ռասսել Սալիքին։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։

Նմանատիպ նյութեր