211652_close_icon
views-count14440 դիտում article-date 13:16 07-10-2017

Լիբիայում հայտնաբերել են 2015 թ-ին ԻՊ ահաբեկիչների կողմից սպանված 20-ից ավելի քրիստոնյաների զանգվածային գերեզման

Լիբիայի Սիրթ քաղաքում հայտնաբերվել են 20-ից ավելի քրիստոնյա ղպտիների դիեր, ովքեր 2015 թվականին սպանվել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, հաղորդում է Ria Novosti-ն՝ «Դուստուր» թեթրին հղումով։ Լիբիայի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ այս տարվա սեպտմբերին Լիբիայի անվտանգության ուժերը ձերբակալել են հանցագործության ենթադրյալ մասնակիցներին, ովքեր էլ նշել են քրիստոնյաների թաղման վայրը։ Նշված վայրում հայտնաբերվել է 21 դի։ 2015 թվականին ԻՊ ահաբեկիչները տարածել էին իրենց պատանդների դաժան սպանության տեսագրությունը։

Նմանատիպ նյութեր