211652_close_icon
views-count83616 դիտում article-date 22:15 06-10-2017

36-ամյա ՌԴ քաղաքացուհին դիմել է Ոստիկանություն, որ իրեն Նոյեմբերյանի ոլորաններում BMW-ի մեջ բռնաբարել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի բնակիչ, 36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան դիմել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 21:30-ի սահմաններում ոմն Արթուրն իր BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում Տավուշի մարզի Նոյեմբերյանի ոլորաններում բռնություն է գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խորհրդավոր Արթուրի անձը պարզելու և նրան ու BMW ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր