211652_close_icon
views-count22194 դիտում article-date 19:50 06-10-2017

Հայաստանից Վրաստան 871 ադամանդե քարերի մաքսանենգության փորձը կանխվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները, եկամտային ծառայության սահմանային դեպարտամենտի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի մաքսային անցակետում ապրանքի տեղաշարժման օրենքի խախտման երեք դեպք է արձանագրվել, որի հետևանքով երեք անձ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.newsgeorgia.ge/na-gruzino-armyanskoj-granitse-perehvatili-krupnuyu-partiyu-kontrabandnyh-brilliantov/]newsgeorgia.ge[/url]-ն, հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը: Առաջին դեպքում Սադախլոյի անցակետում քաղաքացին փորձել է գաղտնի Վրաստանի տարածք ներկրել 871 միավոր ադամանդե քար: Եվս 2 դեպք է գրանցվել վրաց-թուրքական Սարփիի անցակետում, որտեղ փորձ է արվել ապօրինաբար Վրաստան ներկրել շուրջ 900 գրամ ոսկի: Գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է 3-ից 5 տարվա ազատազրկում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր