211652_close_icon
views-count6839 դիտում article-date 19:38 06-10-2017

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը շնորհավորել է մանկավարժներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ուսուցչի տոնին նվիրված ՝ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում: Կառավարության Ընդունելությունների տանը հավաքվել էին վարչական շրջանի մանկապարտեզների, հիմնական և ավագ դպրոցների, արվեստի, մարզադպրոցների, տնօրենները և ուսուցիչները: Անակնկալները շատ էին: Մանկավարժները մասնագիտական տոնի առթիվ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կողմից ստացան շնորհակալագրեր, պատվոգրեր և հուշամեդալներ՝ մանկավարժական բեղմնավոր գործունեության և սերունդների դաստիարակման գործում ներդրած ավանդի համար: Դիմելով ներկաներին՝ Ա. Սադոյանը իր շնորհավորական խոսքում նշեց. «Դուք ձեր ամենօրյա ազնիվ աշխատանքով լծվել եք երեխաների կրթման և դաստիարկման դժվարին գործին, որը կյանքի եք կոչում մեծահոգաբար, անմնացորդ սիրով և նվիրումով: Մաղթում եմ, որ շարունակեք Ձեր ազգապահպան գործունեությունը և կրթեք արժանի սերունդներ՝ մեր երկրի ու քաղաքի և Կենտրոն վարչական շրջանի համար: Շնորհավո՜ր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ»: Միջոցառումը իր ներկայությամբ պատվել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և վարչության աշխատակիցները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր