211652_close_icon
views-count4270 դիտում article-date 19:02 06-10-2017

Հայտնի է դարձել՝ ով ժամանակավորապես կգլխավորի ԵԽԽՎ-ն Ագրամունտի հրաժարականից հետո

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է, որ Պեդրո Ագրամունտի հրաժարական է տվել: Այդ մասին ասված է վեհաժողովի կայքում տարածված [url=http://assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=6799&lang=2&cat=15]հաղորդագրությունում[/url]: «Պեդրո Ագրամունտն այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին»,- ասված է հաղորդագրությունում: Ինչպես նշվում է՝ Ագրամունտի հեռացման մասին առաջարկը նախատեսվում էր քննարկել Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ի լիագումար նիստի ընթացքում, սակայն քննարկումն այժմ տեղի չի ունենա: «Հրաժարականից հետո Վեհաժողովի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլն ավտոմատ կերպով ստանձնել է նախագահի պարտականությունները»,- նշված է ԵԽԽՎ հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր