211652_close_icon
views-count20897 դիտում article-date 18:39 06-10-2017

Արմավիրի մարզում բախվել են 24-ամյա վարորդի Nissan-ն ու 32-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 4-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Նորագյուղի բնակիչ, 24-ամյա Հրաչիկ Մանվելյանի վարած Nissan մակնիշի 16 MA 016 համարանիշի և Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 32-ամյա Մանուկ Երվանդյանի վարած Mercedes մակնիշի 90 DO 900 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետաևքով Mercedes-ի ուղևոր, 82-ամյա Կիմա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր