211652_close_icon
views-count5325 դիտում article-date 15:44 06-10-2017

Սաուդյան Արաբիայի թագավորը Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացրած բանակցությունները անվանել է արդյունավետ և պատրաստակամություն հայտնել Ռուսաստանի հետ հարբերությունները զարգացնելու, հաղորդում է ria.ru-ն։ «Մենք լի ենք առաջ գնալու վճռականությամբ, որպեսզի հարաբերություններն ընդլայնվեն»,-ասել է թագավորը ավելի ուշ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Շոշափվել է նաև մերձավորարևելյան տարածաշրջանի խնդիրների մասին, այդ թվում՝ պաղեստինյան հակամարտության։ Թագավորը նշել է, որ ինչպես ինքը, այնպես էլ ՌԴ նախագահը, գտնում են, պետք է վերջ դնել պաղեստինցի ժողովրդի ցավերին և համընդհանուր արդարություն սահմանել այդ հարցում։ «Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանը դադարեցնի իր որդեգրած քաղաքականությունը և հարգի միջազգային օրենսդրությունը»,-հավելել է սաուդցի թագավորը։

Նմանատիպ նյութեր