211652_close_icon
views-count7227 դիտում article-date 16:58 06-10-2017

Վարչապետն ընդունել է Մոսկվայի կառավարության նախարարին. քննարկել են տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինին: Զրուցակիցները քննարկել են համագործակցության ներկա մակարդակին և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Սերգեյ Չերյոմինը նշել է, որ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ: Նա ներկայացրել է Մոսկվայում տնտեսական քաղաքականության ներկայիս ուղղությունները և ներդրումային ծրագրերը: Կարեն Կարապետյանը կարևորել է արդյունավետ գործակցությունը շարունակելուն և ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից գերակա համարվող մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, խոսել Հայաստանի՝ որպես տարբեր երկրների շուկաներ իրար կապող հարթակի հնարավորությունների մասին և առաջարկել դիտարկել ներդրումային ծրագրերի հեռանկարները: Կողմերը մտքեր են փոխանակել նաև քաղաքային կառավարման և զարգացման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր