211652_close_icon
views-count3724 դիտում article-date 16:40 06-10-2017

Կրեմլը պատասխան քայլեր է խոստանում ԱՄՆ-ում ռուսական ԶԼՄ-ներին ճնշելու համար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական իշխանություններն անպատասխան չեն թողնի Միացյալ Նահանգներում ռուսական ԶԼՄ-ներին ճնշելու փորձերը, հաղորդում է Ria Novosti-ն։ Նա հույս է հայտնել, որ նման քայլերը ԱՄՆ-ում Russia Today և Sputnik լրատվական գործակալությունների նկատմամբ աննկատ չպետք է մնան մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, քանի որ առկա է խոսքի ազատության ոտնահարում։ «Միջազգային կազմակերպությունների պարտականությունն է ԶԼՄ-ների խոսքի ազատությունը պաշտպանելը։ Նման դեպքերում չի կարելի բացառել փոխադարձության սկզբունքը, այն է՝ պատասխան գործողությունները»,-ընդգծել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր