211652_close_icon
views-count5020 դիտում article-date 16:29 06-10-2017

Բրազիլիայում պահակը հրդեհել է մանկապարտեզը, մահացել է 6 երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի Մինաս-Ժեյրաս նահանգի Ժանաուբա քաղաքում գործող մանկապարտեզի 50-ամյա պահակը հրդեհել է մանկապարտեզը, ինչի հետևանքով զոհվել է 6 երեխա և 1 դաստիարակչուհի։ Այդ մասին հայտնել Globo հեռուստաալիքը։ Վիրավոր փոքրիկների ու դաստիարակների թիվը անցնում է 2 տասնյակը։ Դեպքը տեղի է ունեցել երեկ։ Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ տղամարդը, ով գիշերային պահակ էր աշխատում նշված մանկապարտեզում, դեռևս անհայտ հանգամանքներում իր և երեխաների վրա սպիրտ է լցրել և այրել։ 4 տարեկան 2 երեխաներ մահացել են տեղում, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացել են ևս 2 երեխաներ և 43-ամյա մի դաստիարակչուհի։ Պահակը ստացած այրվածքներից մահացել է մի քանի ժամ անց։ Քաղաքի հիվանդանոցներում այս պահին գտնվում է 24 տուժած, որոնցից 21-ը երեխաներ են։ Նախնական վարկածով՝ պահակը հոգեկան խանգարումներ է ունեցել, քաղաքում 7-օրյա սուգ է հայտարարվել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր