211652_close_icon
views-count4491 դիտում article-date 15:24 06-10-2017

Հայաստան ներմուծված բլղուրն անցել է լաբորատոր փորձաքննություն. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր լրատվամիջեցներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական արտադրության «Dosa» անվանումով բլղուր: Լրատվամիջոցը, հղում կատարելով «իր ունեցած տեղեկություններին», նաև գրել էր, որ շուկայում այն հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի և առանց լաբորատոր փորձաքննություն անցնելու: Թեև որևէ մեկն այս մասին ահազանգ կամ տեղեկատվություն չի ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ դիմել լիազոր մարմին՝ անհրաժեշտ պարզաբանում ստանալու համար, տեղեկացնում են. նշված ապրանքանիշի բլղուրը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել «Լավելինա» ՍՊԸ-ն՝ օգոստոս ամսին, սահմանային վերհսկողության փուլն անցնելուց հետո: Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում պարզվել է, որ Վրաստանի Հանրապետությունից ներմուծված և թուրքական ծագման այս արտադրատեսակն ունեցել է անվտանգությունը հավաստող բոլոր փաստաթղթերը: Որպես ռիսկային համարվող երկրի արտադրանք, այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չհայտնաբերելու արդյունքում է թույլատրվել ներմուծումը մեր հանրապետություն: Հայաստանում իրացման համար այս ապրանքատեսակն անցել է համապատասխանության գնահատում և ունի համապատասխանության հայտարարագիր:

Նմանատիպ նյութեր