211652_close_icon
views-count2431 դիտում article-date 12:41 06-10-2017

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահն Ասո Թավիթյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ասո Թավիթյանին հայրենանվեր գործունեության համար և մաղթել հետագա հաջողություններ: «Թավիթյան» հիմնադրամի նախագահը երախտագիտությամբ է ընդունել պետական պարգևը և իր ու հիմնադրամի համար մեծ պատիվ համարել կրթության միջոցով Հայաստանում կենսունակ հասարակություն ստեղծելու և կառավարումն ամրապնդելու գործում ներդրում ունենալը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր