211652_close_icon
views-count7232 դիտում article-date 14:15 06-10-2017

Իրանը հերքում է թրաֆիքինգի մասին իրեն ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքները

Մեկնաբանելով ԱՄՄ-ի իշխանությունների կողմից մարդկանց առևտրով զբաղվելու մասին Թեհրանին հասցեագրված մեղադրանքները՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ասել է, որ դրանք չհիմնավորված են ու կեղծ, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը նման գործողություններով փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել իր պարտավորություններից։ Նույն պատճառով էլ հերքում ենք ԱՄՆ-ի ներկայացված կեղծ զեկույցները և մեղադրանքները»,-նշել է Քասեմին։ Նա հավելել է, որ Իրանը, որպես Պալերմոյի արձանագրությունը ստորագրած պետություն, լայնամասշտաբ իրավական միջոցառումներ է միշտ ձեռնարկում մարդկանց առևտրի դեմ պայքարում դրանց մասին նշված է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի վարչության զեկույցներում։

Նմանատիպ նյութեր