211652_close_icon
views-count5973 դիտում article-date 14:02 06-10-2017

Հոկտեմբերի 7-ին ժամանակավորապես կփակվի երթևեկությունը Սարալանջի փողոցի հատվածում. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Նմանատիպ նյութեր