211652_close_icon
views-count7986 դիտում article-date 11:39 06-10-2017

Դադարեցվել են Արցախի ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանի լիազորությունները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունց տեղեկացնում են ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանի լիազորությունների դադարեցման մասին: Արձանագրությունն ուղարկվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել Իվան Ավանեսյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:

Նմանատիպ նյութեր