211652_close_icon
views-count7356 դիտում article-date 12:05 06-10-2017

Գյումրիում 21 տարի դոմիկում բնակվող 32-րդ ընտանիքը տուն ստացավ

Հակոբյանների ընտանիքը դոմիկում ապրում է արդեն 21 տարի։ Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Հակոբյանը, ամուսնալուծված է և աշխատում է մանկապարտեզում, որպես դաստիարակի օգնական: Մեծ տղան՝ Արամը, սովորում է քոլեջի խոհարարական բաժնում, իսկ փոքր տղան՝ Արթուրը, զբաղվել է սպորտով, բռնցքամարտիկ է, ունի մեդալներ: Երկու տղաներն էլ հիվանդության պատճառով ազատվել են բանակից: «Հայաստան» համահայկական Հիմնադրամը, Ամերիկայում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝սեփական բնակարան Մուշ թաղամասում։ Հակոբյանների ընտանիքը 32-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր