211652_close_icon
views-count2513 դիտում article-date 20:15 05-10-2017

Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նորանշանակ համանախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Շեֆերին նշանակման կապակցությամբ: Ընդգծելով, որ նորանշանակ համանախագահը դիվանագիտական առաքելությունն ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս բավականին բարդ ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան այդ կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ հաջողությամբ կշարունակվեն և ընդգծել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ջանքերն այդ նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր