211652_close_icon
views-count2918 դիտում article-date 19:13 05-10-2017

ՀՀ ԱԺ նախագահը Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է մի խումբ ուսուցիչների

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է մի խումբ ուսուցիչների: Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը, Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, Երեւանի Ռուբեն Սեւակի անվան համար 151 դպրոցի տնօրեն Իզաբելլա Մարգարյանը, Գավառի ավագ դպրոցի տնօրեն Արեգա Գրիգորյանը, Երեւանի համար 159 ավագ դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Անտոնյանը, Արարատի մարզի Արտաշատի համար 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նունե Սահակյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Պարգեւատրված մանկավարժներին ուղղված իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Շնորհավորում եմ ձեզ այս տոնական օրվա առթիվ: Այսօր Ուսուցչի օրն է, տոն, որը եւս մեկ առիթ է գնահատանքի եւ երախտիքի խոսքեր հնչեցնելու ձեր հասցեին: Շնորհակալություն ձեր անգնահատելի ջանքերի, նվիրվածության, ձեր հայրենասիրության եւ այն ջերմության համար, որ ամեն օր փոխանցում եք երեխաներին, նրանց միջոցով մեզ, մեր ընտանիքներին»: Արա Բաբլոյանը մանկավարժներին մաղթել է առողջություն եւ բարեկեցություն:

Նմանատիպ նյութեր