211652_close_icon
views-count14929 դիտում article-date 19:00 05-10-2017

Հայ բարերարը ավելի քան կես միլիարդ դրամ կներդնի Քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղի՝ Թալիշի զարգացմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, ներդնում է մոտ 541.331.200 դրամ Թալիշի զարգացմանը: Այս մասին տեղեկացրին հիմնադրամից: Գումարը կուղղվի գյուղապետարանի, բուժկետի և ակումբի վերակառուցմանը, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տան վերակառուցմանը և վերանորոգմանը: Նմանատիպ ծրագրեր իրականացվել են նաև Մարտակերտի շրջանում, վերակառուցվել են բազմաթիվ բնակելի տներ: [url=http://artsakhpress.am/arm/news/73759/hay-barerary-aveli-qan-kes-miliard-dram-knerdni-talishi-zargacmany.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր