211652_close_icon
views-count3260 դիտում article-date 17:56 05-10-2017

Դոնբասի հարցով Ամերիկայի և Ռուսաստանի բանագնացները հոկտեմբերի 7-ին կհանդիպեն Բելգրադում

Դոնբասի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը հոկտեմբերի 7-ին Բելգրադում հանդիպելու է Վլադիսլավ Սուրկովի հետ, որը Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ զբաղվում է ուկրաինա-ռուսական հակամարտության խնդրով: Հայտնում է [url=https://www.segodnya.ua/world/usa/volker-ozvuchil-detali-vstrechi-s-surkovym-1061506.html]segodnya.ua[/url]-ն: «Մենք կհանդիպենք մեր պաշտոնակցին և կքննարկենք Մինսկի 2015 թվականի համաձայնագրերի կատարումը խթանելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հնարավորությունները»,- ասել է Վոլքերը: Վոլքերը և Սուրկովն առաջին անգամ հանդիպել և բանակցել են այս տարվա օգոստոսի 21-ին Մինսկում:

Նմանատիպ նյութեր