211652_close_icon
views-count77516 դիտում article-date 14:16 05-10-2017

Լեգենդար Մոնթեի անունը կրող դպրոցում դասասենյակներից մեկն անվանափոխվեց մերօրյա հերոսի՝ Սարգիս Ստեփանյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյանի անվան N 11 հիմնական դպրոցում իսկական տոն էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Առաջին 1 դասարանը անվանափոխվեց իսկական հերոս, Մեծ հայ «Սարգիս Ստեփանյանի անվան դասարան»։ Միջոցառմանը ներկա էր Սարգիսը՝ Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից իր հոր, կնոջ, երեխաների հետ։ Դասարանի կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր հերոսին՝ Ս. Ստեփանյանին և դպրոցի տնօրենին՝ տիկին Ազիզյանին։ Ժապավենը կտրելուց հետո երեխաները դիտեցին օրվա հերոսի մասին պատրաստված վավերագրական ֆիլմը, իսկ հետո ծնողներն ու դպրոցի աշխատակիցնեն իրենց երախտիքի ու շնորհակալանքի խոսքն ուղղեցին օրվա հերոսին, հերոս, որ վտանգելով իր կյանքը՝ եկավ ու միացավ բազմաթիվ հերոս տղերքին։ Նա իր խոսքում, մասնավորապես, ասաց, որ իր ձեռքերն ու ոտքերը երեխաներն են և իր համար պատիվ է, որ Հայաստանի և Արցախի հերոս Մոնթեի անվան դպրոցում իր անվան լսարան է բացվել, ուրախ ու հպարտ է , որ նշված դպրոցում կան էլի արժանի զավակների անուններով դասարաններ. «Իմ կապը դպրոցի և երեխաների հետ շարունակական է լինելու։ Ես վստահ եմ, որ այսօրվա երիտասարդ սերունդը, այսօրվա երեխաները պատրաստ են հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի ու Արցախի անհրաժեշտության դեպքում կրկնակին անել մեզանից»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 284+
284+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր