211652_close_icon
views-count3105 դիտում article-date 14:41 05-10-2017

Կոռուպցիայի դեմ պայքարում նախաձեռնվել ու իրականացվել են առարկայական փոփոխություններ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը: «Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել ու իրականացվել են մի շարք առարկայական, օրենսդրական և գործնական փոփոխություններ»,- ասել է վարչապետը և կարևորել այն հանգամանքը, որ ՀՀ-ում 2018 թվականի կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց ամփոփել ու իրեն ներկայացնել համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ առաջարկություն: Վարչապետը նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ:

Նմանատիպ նյութեր