211652_close_icon
views-count4418 դիտում article-date 12:44 05-10-2017

Ռուսական օդուժի հարվածից հետո «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի պարագլուխ ալ-Ջուլիանին կոմայի մեջ է ընկել

Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի հարվածից հետո «Ջեբհաթ ան-Նուսրա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլիանին ստացած մարմնական վնասվածքների հետևանքով ընկել է կոմայի մեջ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Հավելել է, որ Cy-34 ինքնաթիռով հասցվել է ճշգրիտ հարված, ինչի հետևանքով սպանվել է 9 գրոհային, որոնցից 7-ը դաշտային հրամանատարներ են եղել, և խմբավորման առաջնորդը։ Բացի այդ, ոչնչացվել է մեծ քանակի զենք-զինամթերք։

Նմանատիպ նյութեր