211652_close_icon
views-count3788 դիտում article-date 11:26 05-10-2017

Այսօր Ուսուցիչների համաշխարհային օրն է

Ամեն տարի հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է ուսուցչի օրը, որը սահմանվել է 1994 թվականին՝ որպես Ուսուցչի համաշխարհային օր: Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն է։ Առաջին անգամ Ուսուցչի համաշխարհային օրը նշվել է 1994 թվականի հոկտեմբերի 5-ին:

Նմանատիպ նյութեր