211652_close_icon
views-count60181 դիտում article-date 22:40 04-10-2017

Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր

Համացանցում հայտնվել են սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք նաեւ կարելի է համարել հանցագործության ապացույցներ: Econews.am-ի փոխանցմամբ, լուսանկարներում սպանված հսկայական թռչունները, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են: Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաեւ Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր