211652_close_icon
views-count78624 դիտում article-date 22:04 04-10-2017

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. 47-ամյա քաղաքացին պնդում է, որ հայր ու որդի ծեծի են ենթարկել իրեն և իր տղային և առևանգել են իր ավտոմեքենան, որի մեջ եղել է 2 մլն ՌԴ ռուբլի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 47-ամյա Իշխան Շաբաբյանը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ Քաղցրաշեն գյուղի գերեզմանատան մոտ իրեն և իր որդուն՝ 26-ամյա Ալիկ Շաբաբյանին, մի խումբ քաղաքացիներ ծեծել են, որից հետո իրեն պատկանող Hyundai Solaris մակնիշի X 050 EK 123 Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենան տարել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայր ու որդի Արտաշատի Ոստիկանություն հայտնել են նաև, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչներ, 52-ամյա Արթուր Ամիրխանյանի և նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Գագիկ Ամիրխանյանի միջև, որի ժամանակ եկուստեք հնչել են վիրավորանքներ և տեղի է ունեցել քաշքշուկ: Կարճ ժամանակ անց Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ամիրխանյանը Ոստիկանություն է ներկայացրել Hyundai ավտոմեքենան, որը տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Արդեն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 00:50-ի սահմաններում «ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ Էրեբունու հիվանդանոց է բուժօգնության դիմել Գ. Ամիրխանյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ավագ հետաքննիչ Արամայիս Վահանյանին՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված վիճաբանության ժամանակ Իշխան Շաբաբյանի կողմից՝ քարով հարվածելու հետևանքով: Ավագ հետաքննիչ Ա. Վահանյանի կողմից նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ի. Շաբաբյանն էլ հայտնել է, որ ավտոմեքենայում եղել է մոտ 2 մլն ՌԴ ռուբլի (մոտ 35 հազար դոլար), որը նույնպես իրեն ծեծի ենթարկողները տարել են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր