211652_close_icon
views-count7428 դիտում article-date 21:31 04-10-2017

Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ընդունել է նույն օրը ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Երկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր