211652_close_icon
views-count1912 դիտում article-date 21:20 04-10-2017

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Հոկտեմբերի 4-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն բազկաթոռից աթոռին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 4-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից 7-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 4-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է մահճակալից և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր