211652_close_icon
views-count3126 դիտում article-date 23:08 04-10-2017

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հանդիպեց Լիտվայի էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչյուսի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Նախարարի տեղակալը բարձր գնահատեց Լիտվայի հետ հարաբերությունների տնտեսական բաղադրիչի զարգացման դինամիկան՝ կարևորելով երկկողմ ներդրումները, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Իր հերթին Լիտվայի էկոնոմիկայի նախարարը ընդգծեց Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը` նշելով, որ տնտեսության տարբեր ոլորտներում Հայաստանը և Լիտվան ունեն համագործակցության իրականացման մեծ ներուժ, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՏՄ շրջանակներում: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանում անցկացվող Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր