211652_close_icon
views-count7621 դիտում article-date 21:02 04-10-2017

Մոսկվան վերացրել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը

Ռուսաստան թուրքական լոլիկի մատակարարումների արգելքը կվերացվի: Նախատեսվում է, որ Թուրքիան ՌԴ կարտահանի տարեկան մոտ 50-60 հազար տոննա լոլիկ: Այս մասին հաղորդում է ռուսական [url=http://tass.ru/ekonomika/4615387]tass.ru[/url]-ն՝ հղում անելով ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովի հայտարարությանը: «Այո։ Այս տարվա վերջին կբացենք մի փոքր մասը՝ 50.000-60.000 տոննա լոլիկ դեպի Ռուսաստան: Դրանք փոքր ծավալներ են, աննշան։ Բացի այդ, մենք մեր թուրք գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ դա կլինի սեզոնային ներկրում, երբ մեզ մոտ, ցավոք, եղանակային պայմաններից ելնելով այդ մթերքը չի աճում»,- ասել է ռուս պաշտոնյան: Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև թուրքական լոլիկի հարցը: Եվ ՌԴ նախագահը խոստացել էր հանել այդ արգելքը:

Նմանատիպ նյութեր