211652_close_icon
views-count8022 դիտում article-date 19:32 04-10-2017

Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահին

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Հանդիպման մեկնարկին բանակի հրամանատարը շնորհավորել է ամերիկացի համանախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել վերջինիս իր առաքելության իրականացման գործում: Այնուհետև Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնական Ալամանդա Գրիբին: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր