211652_close_icon
views-count34704 դիտում article-date 19:08 04-10-2017

Արիանա Կաոիլի. Կազմակերպությունների մեծ մասի վարքը անընդունելի կոպիտ էր

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, Աշխարի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, [url=https://champord.am/hetharsanekan-xoher/]Champord.am[/url] կայքում անդրադարձել է օրերս տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/30/1078719/]հարսանեկան արարողության[/url] որոշ դրվագների: «Գաղտնիք չէ, որ հարսանիքի կազմակերպման մեջ ներգրավվում են տարատեսակ ընկերություններ՝ սկսած հարսանյաց սրահից ու ծաղիկներից, մինչև հարսանյաց մեքենայի վարձույթ, խմիչքներ և սնունդ: Սկզբում տարօրինակ էր հնչում, երբ ծանոթներիցս լսում էի, թե հաճախ այս կամ այն ընտանիքը վարկ է վերցրել՝ հարսանյաց տոնը կազմակերպելու համար, բայց իսկապես, եթե ուզում ես սրտիդ ուզած տոնը կազմակերպել, ապա միջին աշխատավարձով ապրող մարդու ծախսվելիքը շատ է։ Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին ինձ, թե ուր կարող է հասնել որոշ բիզնեսների ագահությունը, և միևնույն ժամանակ որքան մեծահոգի կարող են գտնվել այլ մատակարարները: Ինձ անակնկալ կերպով զարմացրեց մեր հայկական գինեգործական ընկերությունների սրտաբացությունը և խելամիտ կերպով համագործակցելու պատրաստակամությունը: Այնուամենայնիվ, այլ ոլորտների մատակարարների մեծ մասի վարքը անընդունելի կոպիտ էր և տրամագծորեն հակառակ լավ կազմակերպության գործելակերպին: Հասկանալի է, որ ամուսնական արարողությունը սպասարկող մատակարարները կարող են համեմատաբար ավելի մեծ գումարներ պահանջել: Ամբողջ աշխարհում է այդպես: Սա յուրահատուկ օր է, պահանջարկը մեծ է, իսկ որոշակի հատուկ ծառայությունների մատակարարները՝ քիչ: Սակայն կա հավասարակշռության կետ, որտեղ մատակարարի և գնորդի շահերը հատվում են, և գինը այլևս չի բարձրանում: Դա օրինաչափ է աշխարհում, մինչդեռ Հայաստանում նման դեպքերը եզակի բացառություններ են: Դիցուք, երիտասարդ զույգը որոշել է ամուսնանալ ու ցանկանում է շատ համեստ մի արարողություն կազմակերպել։ Որոշ իրեր պարտադրվածության աստիճան ընդունված են նման առիթներին։ Օրինակ, վերցնենք ամենաանհրաժեշտը՝ ծաղիկներ, վրանների և մեքենայի վարձույթի, տպագրական ծառայություններ մատուցող ընկերությունների բիզնես առաջարկները: Տհաճ էր, երբ նրանք իմանալով, որ դա Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի անգամ ավել էին պահանջում: Ու գիտեք, ես վստահ եմ, որ նրանք նույն կերպ կվարվեին նաև այլ զույգերի հետ՝ եթե տեսնեին, որ սրտաբաց մարդիկ են կամ նորմալ են վաստակում։ Բայց այս ամենից զատ, անգամ սրա մեջ դրական նորություն կա Հայաստանի տնտեսության համար: Ես մրցակցություն եմ տեսնում: Անհիմն կերպով իրենց միօրինակ ծառայությունների և ապրանքների համար անտրամաբանական գներ սահմանաող անբարեխիղճ ընկերություններն այսօր մրցակցություն ունեն: Եվ սա 20 տարի առաջվա Հայաստանի համեմատ մեծ առաջընթաց է: Մրցակցությունը աշխատող տնտեսության նշան է: Իսկ մրցակիցները հրաշալի ծառայություն մատուցող ընկերություններն են։ 20 տարի առաջ, երբ մեկ-երկու մատակարարներ էին լինում, սպառողները չէին ունենում ընտրություն և ստիպված համաձայնում էին ցանկացած պարագայում մեծ վնասներ կրելով: Սակայն այսօր ես ամեն օր հաճելիորեն զարմանում եմ միևնույն ծառայության կամ ապրանքի նոր՝ ավելի ձեռնտու առաջարկներ գտնելով: Պետք չէ վախենալ անգամ, եթե մատակարարը միակն է: Սեփական օրինակ բերեմ․իմ դեպքում հարսանյաց հանդիսության վրանների մատակարարը միակն էր և աստղաբաշխական գումար էր պահանաջում: Միջոց գտա նաև այդ դեպքում: Ես իմ վրանները պատրաստեցի ներկրված կտորով: Արդյունքում դա զգալիորեն ավելի մատչելի էր, քան մեկ օրով այդ վրանները վարձելը: Իսկ իմ վրաններն արդեն ես կառաջարկեմ իվենթ մենեջերներին՝ նման առիթների ժամանակ՝ վարձակալության համար շատ ավելի խելամիտ վարձավճարով:Այդ նախկին միակ մատակարարն էլ հիմա մրցակից ունի, փաստորեն: Կարծում եմ անբարոյական է հուսահատ հարսանեկան զույգերից, ովքեր հաճախ սուղ միջոցներ են ունենում ծաղիկների, հարսանեկան մեքենայի վարձույթի համար նման գումարներ զավթելը: Ի՞նչ է պետք անել նման պարագայում: Պետք է դիմել մրցակիցներին»,- գրել է Արիանա Կաոիլին:

Նմանատիպ նյութեր