211652_close_icon
views-count18156 դիտում article-date 15:47 04-10-2017

Արթուր Ջանիբեկյանի Comedy Club-ը ստացել է ռուսական հեռուստատեսության ամենից ծանրակշիռ մրցանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանում անցկացված ամենահեղինակավոր «ТЭФИ-2017» հեռուստատեսային մրցանակաբաշխության «Լավագույն երգիծական ծրագիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Comedy Club Production-ը։ Մրցանակը հանձնվել է ակումբի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, հայազգի բարերար Արթուր Ջանիբեկյանին։ Ա. Ջանիբեկյանը նշել է ակումբի թիմի անունները, որոնց շնորհիվ Comedy Club-ը դարձել է սիրված հեռուստահաղորդում, և հույս հայտնել, որ ակումբը դեռ երկար ժամանակ կշարունակի ուրախացնել իր հանդիսատեսին։ Ընդունելով մրցանակը՝ նա կատակել է. «12 տարի շարունակ մենք տարբեր անվանակարգերում առաջադրվել ենք, սակայն չենք շահել ոչ մի մրցանակ, 12 տարի անց մեզ ուշադրություն դարձրեցին, ուրեմն ինչ-որ բան այն չէ, պետք է փոխել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր