211652_close_icon
views-count5122 դիտում article-date 15:55 04-10-2017

Կատալոնիան առաջիկա օրերին կհռչակի իր անկախությունը

Կատալոնիայի իշխանություններն առաջիկա օրերին կհայտարարեն Իսպանիայից անկախանալու մասին։ Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, հաղորդում է Deutche Welle-ը։ Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Մադրիդը փորձի խոչընդոտել դրան, Պուչդեմոնը պատասխանել է, որ դա կլինի նրա մեծագույն սխալը։ Ներկա պահին Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության և մադրիդյան իշխանությունների միջև ոչ մի շփում չկա։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կատալոնացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեում «այո» ասաց անկախանալուն։ Այն անցկացվել է Մադրիդի կամքին և Իսպանիայի սահմանադրությանը հակառակ։ Քվեարկություններն ուղեկցվել են իսպանական ոստիկանության ու կատալոնացիների միջև բախումներով, ինչից տուժել է շուրջ 900 մարդ։

Նմանատիպ նյութեր