211652_close_icon
views-count6266 դիտում article-date 12:26 04-10-2017

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը աշխարհի առաջնության եզրափակչում են

Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը կպայքարեն եզրափակչում։ Բազմամարտի որակավորման փուլում Արթուր Դավթյանը 81.346 միավորով զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը՝ տեղ ապահովելով եզրափակչում։ Նժույգ թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը վաստակել է 14.433 միավոր և 8-րդ տեղով անցել եզրափակիչ։ Օղակներում Վահագն Դավթյանը 14.433 միավորով 16-րդ հորիզոնականում է։ Դավթյանը դուրս է մնացել հետագա պայքարից։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մեր երկիրը մասնակից ունի։

Նմանատիպ նյութեր