211652_close_icon
views-count6844 դիտում article-date 13:10 04-10-2017

Թուրքիայի նախագահը ժամանել է Թեհրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այդ մասին հաղորդում է Anadolu-ն։ Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշոօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զյբեքչին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, մաքսային ու առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, մշակույթի զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհդի Էքերը։ Կայքն այլ մանրամասներ չի հաղորդում։

Նմանատիպ նյութեր