211652_close_icon
views-count171530 դիտում article-date 10:20 04-10-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. հարազատ եղբայրները հետույքի, գոտկային շրջանի, կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «հետույքի արյունահոսող և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով» ախտորոշմամբ էլ՝ մեկ այլ քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնոլ Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ՝ 35-ամյա Վահե Բարսեղյանն ու 28-ամյա Վաչե Բարսեղյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները հարազատ եղբայրներ են։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ քննիչ Ռուդոլֆ Ծատուրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի

Նմանատիպ նյութեր