211652_close_icon
views-count7926 դիտում article-date 10:02 04-10-2017

Արցախյան հիմնախնդրի բանակցությունների նոր էջ է բացվում. Գագիկ Հարությունյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ օրերս կայացած հանդիպումից հետո, հաշվի առնելով ՀՀ նախագահ և Ադրբեջանի նախագահի ելույթները ՄԱԿ-ում, տպավորություն է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների նոր էջ է սկսվում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը։ «Որոշակի շեշտադրումներ են փոխվել, դա պայմանավորված է Ադրբեջանի և Թուրքիայի միջազգային վարկանիշի անկմամբ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի ներուժն է նվազել։ Այլապես Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնում այդքան կանգ չէր առնի իրենց սպորտային հաջողությունների վրա...»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ասվածն ամենևին չի վկայում, թե այդ նոր էջն արդյունքներ կտա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր