211652_close_icon
views-count4141 դիտում article-date 12:44 04-10-2017

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը վերջապես արձագանքել է. նա կչեղարկի Պուերտո Ռիկոյի 74 մլրդ դոլար պարտքը ԱՄՆ-ի հանդեպ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարերային աղետից ամբողջովին ավերված Պուերտո-Ռիկոյի պարտքը չեղարկում է։ Նշենք, որ կղզու պետական պարտքը «Մարիա» փոթորկից հետո կազմում է շուրջ 74 մլրդ ԱՄՆ դոլար։ Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Սպիտակ Տունը մտադիր է Կոնգրեսից 29 մլրդ դոլար խնդրել՝ փոթորիկների թողած հետևանքները վերացնելու համար։ Ավելի վաղ միջադեպ էր գրանցվել՝ կապված Թրամփի՝ Պուերտո Ռիկո այցելության հետ։ Ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել էր, որ պուերտոռիկացիները «փոքր-ինչ փչացրել են ԱՄՆ-ի բյուջեն, սակայն ամեն ինչ կարգին է»։

Նմանատիպ նյութեր