211652_close_icon
views-count3575 դիտում article-date 11:26 04-10-2017

Նավթի գնանկումը միջազգային շուկայում շարունակվում է

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գները շարունակվում են նվազել։ Այդ են վկայում առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.57 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55.68 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Nymex բորսայում նվազել է 0.69 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.07 ՄԱՆ դոլար։

Նմանատիպ նյութեր