211652_close_icon
views-count5335 դիտում article-date 09:33 04-10-2017

Վրաստանը հրաժարվել է Սերգեյ Մինասյանին ագրեման տրամադրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը: Ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս հայտնել էր, որ վրացական կողմը արդեն մերժել է: «Վրացական կողմը ձգձգեց Սերգեյ Մինասյանին ագրեմանի տրամադրումը, ինչքան որ ես տեղեկացված եմ՝ արդեն մերժել է: Ամեն պետություն իր իրավունքի շրջանակներում է դիտարկում ագրեմանի տրամադրումը, և այստեղ մենք կարող ենք հետագայում հետևություններ և եզրակացություններ անել»,- շեշտել էր նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր