211652_close_icon
views-count4426 դիտում article-date 22:56 03-10-2017

ՎԶԵԲ-ը փակում է ՌԴ-ում գործող գրասենյակների մեծ մասը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2018 թվականին Ռուսաստանում գործող իր 7 ներկայացուցչությունից 5-ը կփակի: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/ебрр-закрывает-пять-представительств-в-россии/a-40792123]Deutsche Welle[/url]-ն: Մասնավորապես, կփակվեն ՎԶԵԲ-ի՝ Եկատերինբուրգում, Ռոստովում, Վլադիվոստոկում և Սամարայում, Կրասնոյարսկում գործող ներկայացուցչությունները: ՎԶԵԲ-ի գրասենյակներ կմնան միայն Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Բանկը սառեցրել է ՌԴ-ում նոր ներդրումային նախագծերը դեռևս 2014թ հուլիսին՝ ուկրաինա-ռուսական հակամարտության պատճառով: Սառեցումից հետո, սակայն շարունակվել են հատկացումներ կատարվել 2012-2014թթ. հաստատված ծրագրերում: 2017թ մայիսի դրությամբ ՎԶԵԲ-ն ուներ 169 նախագիծ, որոնցով նախատեսվում էր ընդհանուր՝ 3.8 մլրդ դոլարի ներդրումներ կատարել ՌԴ-ում, ներառյալ չստացված հատկացումները, այդ թվում՝ ՌԴ ենթակառուցվածքները զարգացնելու միտված 888 մլն դոլարը: Ընդհանուր առմամբ՝ ՎԶԵԲ-ը 1992թ-ից ՌԴ-ին տրամադրել է 26 մլրդ դոլար, որով իրականացվել է մոտ 800 նախագիծ:

Նմանատիպ նյութեր