211652_close_icon
views-count8516 դիտում article-date 21:50 03-10-2017

Իրան-Թուրքիա հարաբերություններում տեղաշարժը կապված է միայն քրդական անկախության հանրաքվեի հետ

Թուրքիայի նախագար Ռեջեփ Էրդողանը ծրագրում է Իրան այցելել հոկտեմբերի 4-ին։ Երկու երկրների զինված ուժերը վերջերս էլ խոստացան ամրապնդել երկկողմ համագործակցությունը։ Սակայն ինչպես թուրք վերլուծաբան Օզջան Թիքիթն է ասում, թուրք-իրանական հարաբերություններում այս տեղաշարժը միայն պայմանավորված է Քրդական շրջանում անկախության հանրաքվեի փաստի հետ։ Նրա խոսքերով, «Երկու կողմերն, ըստ երևույթին, ուղիներ են որոնում քրդերի անկախության ճանապարհը փակելու համար»։ Վերլուծաբանն ասում է, որ եթե Մերձավոր Արևելքում քաղաքական ու ռազմական հզոր երկու այս երկրներն «իրար ձեռք սեղմեն», կմեղմվեն հակամարտությունները Սիրիայում ու Իրաքում, ինչպես նաև կհանդարտվի Մերձավոր Արևելքը։ ,Սիրիայում պատերազմի ծավալները կկրճատվեն։ Իրաքում սուննիներն ու շիաները կսկսեն գործել միասնաբար։ Կհաստատվեն ավելի կայուն Իրաք և ավելի կայուն Սիրիա»,- ասում է նա։ Մյուս կողմից սակայն, Թուրքիան և Իրանը կրոնական ու որոշ այլ փաստերի պատճառով արդեն երկար ժամանակ է, որ գտնվում են հակամարտության մեջ։ Եվ նրանց միջև համագործակցությունը կարող է խարխլել քաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, առաջ բերել Պարսից ծոցի արաբական երկրների ու Իսրայելի ընդդիմությունն ու մեծ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների մտահոգությունր։ Այդ պատճառով դեռևս անհնար է ասել, թե որքան կխորանան թուրք-իրանական հարաբերությունները և թե որքան կտևեն այդ հարաբերությունները։ «Թուրք-իրանական հարաբերությունները խնդիր են ոչ միայն սուննի մահմեդական պետությունների ու Իսրայելի, այլ նաև՝ մեծ խնդիր Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար։ Եվ ես կածում եմ»,- ասում է Թիքիթը,- «որ թուրք-իրանական համագործակցությունը կկասեցվի նախ և առաջ հզոր պետությունների ջանքերով»։ Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4054465.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր