211652_close_icon
views-count3075 դիտում article-date 22:21 03-10-2017

Սանկտ Պետերբուրգում Երևանի պատվիրակությունը մասնակցել է «Բազմակողմանիության ներդաշնակություն» 3-րդ միջազգային համաժողովին

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով սեպտեմբերի 27-29-ը Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, «Երևան՝ Խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրակամացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանի գլխավորությամբ մասնակցել է «Բազմակողմանիության ներդաշնակություն» 3-րդ միջազգային համաժողովի «Խելացի քաղաքներ 2035» լիագումար նիստին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Սանկտ Պետերբուրգի նահանգապետին և համաժողովի մասնակիցներին` Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման նպատակներն ու մոտեցումները: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Սանկտ Պետերբուրգի «Պետերբուրգ՝ խելացի քաղաք» գրասենյակի տնօրեն, Սանկտպետերբուրգյան տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Վասիլևի և Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուլյա Լուդինովայի հետ, Սանկտ Պետերբուրգի կառավարության տեղեկատվության և կապերի կոմիտեի ղեկավարության և համաժողովի մասնակից այլ պատվիրակությունների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր