211652_close_icon
views-count93434 դիտում article-date 19:08 03-10-2017

Արտակարգ դեպք Երևանում. ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը դանակահարել է 10-րդ դասարանի աշակերտին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 29-ին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 14-ամյա Դ. Շ.-ի մարմնական վնասվածք ստանալու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն է տեղափոխվել «ձախ բազկի վերին երրորդականի առաջնային մակերեսի, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցներին Դ. Շ.-ի հարազատները հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տան բակում՝ խաղալիս վայր ընկնելու հետևաքով, մինչդեռ 1 օր անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում պարզել են, որ սեպտեմբերի 29-ին ժամը 22:00-ի սահմաններում Այգեստան թաղամասում Դ. Շ-ին դանակով հարվածել է 16-ամյա Տիգրան Մ.-ն, ով հայտնաբերվել և ծնողի հետ հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունք, որտեղ բացատրություն տալուց հետո կասկածյալը հանձնվել է ծնողներին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածը սովորում է Երևանի թիվ 3 ավագ դպրոցում, իսկ դանակահարողը՝ Էրեբունու թիվ 71 դպրոցում, սակայն վերջինս, ըստ տեղեկությունների, հաճախակի է բացակայել դասերից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր