211652_close_icon
views-count2269 դիտում article-date 21:08 03-10-2017

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Բոյչենկոյի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Բոյչենկոյի հետ: Ողջունելով հյուրին՝ Երևանի քաղաքապետը կարևորել է ուկրաինական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Կիևի հետ համագործակցության ամրապնդումը: «Մենք կարևորում ենք քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության խթանումը և պատրաստակամ ենք հետևողական աշխատանքներ տանելու՝ ուկրաինական քաղաքների հետ փոխգործակցությունն առավել գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին մասնակցելու հայտ ներկայացրած ուկրաինական երեք քաղաքների պատվիրակությունների Երևան այցը լավ հնարավորություն կընձեռի նաև գործնական քննարկումներ ծավալելու համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով բարեկամական կապերի և համագործակցության Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Բոյչենկոն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և ուկրաինական քաղաքների միջև առավել առարկայական փոխգործակցություն ծավալվի:

Նմանատիպ նյութեր