2199 դիտում
17:20 03-10-2017
Տրանսպորտի նախարարն ընդունել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Երևանում անցկացված հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը՝ Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեի գլխավորությամբ։
Նախարարն ընդգծեց հայ-կանադական համաժողովի կարևորությունը` համոզմունք հայտնելով, որ այն առաջին քայլն էր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն ապագայում ավելի խորացնելու և զարգացնելու համար։
Նա նշեց, որ ՏՀՏ ոլորտը Հայաստանում զարգանում է մեծ թափով, և կան բոլոր հնարավորությունները տեխնոլոգիական առաջատար երկիր դառնալու համար։
Անիկ Գուլեն մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց Վահան Մարտիրոսյանին համաժողովի անցկացմանն աջակցելու և այն հնարավոր դարձնելու համար։ Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական։
Պատվիրակության անդամները, ովքեր ՏՀՏ ոլորտի տարբեր կազմակերպությունների ղեկավարներ էին, նախարարին ներկայացրին իրենց ընկերությունների գործունեությունը, առանձնահատկություններն ու արձանագրած հաջողությունները։
Քննարկվեցին նաև մի շարք ծրագրեր Հայաստանում կիրառելու տարբերակները, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի հայ մասնագետների կարողությունները համատեղ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները։
Նախարարը կարևորեց նաև մեր երկրում նոր տեխնոլոգիական կրթության զարգացումն ու ամրապնդումը և հայտնեց, որ անհրաժեշտություն կա հիմնելու տեխնոլոգիական համալսարան, որում կկենտրոնացվի ՏՀՏ ոլորտին անհրաժեշտ մասնագետների պատրաստումը։
Ներկայացնելով նախատեսվող «Ինժեներական քաղաքի» կառուցման ու տարածաշրջանային «Դատա կենտրոն»-ի հիմնման ծրագրերը՝ Վահան Մարտիրոսյանն առաջարկեց, որպեսզի կանադական ընկերությունները ևս իրենց մասնակցությունն ունենան դրանցում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի նախարարության համապատասխան ոլորտների ներկայացուցիչները շարունակեն երկկողմ համագործակցության շուրջ հետագա քննարկումները:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3036 դիտում
16:47 12-09-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է ՏՀՏ և տրանսպորտի ոլորտներում գործակցության ուղիները
2659 դիտում
15:20 03-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը
Այս բաժնից
274 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
226 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
226 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր