211652_close_icon
views-count9510 դիտում article-date 17:08 03-10-2017

Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք. ՏՄՊՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվեց խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաներում կատարված ստուգումների արդյունքները: ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանը զեկուցեց, որ հայտնաբերվել են խախտումներ ընդհանուր առմամբ 30 ընկերություններում: ՏՄՊՊՀ որոշմամբ վերջիններիս տրվեց խիստ նախազգուշացում՝ խնդիրը հնգօրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով: Ըստ բացահայտված խախտումների՝ խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք, նույնը նաև հայտնաբերվել է թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում: Նա պարզաբանեց, որ խտացրած կաթ կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը: «Բացի այդ, հայտնաբերված մի շարք դեպքերում էլ արտադրանքի ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշված է եղել, որ այն պատրաստված է բուսական յուղերից՝ մի շարք հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը այն հայերեն թարգմանել է որպես խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է: Նույն խնդիրը առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանիրների շուկայում: Այս պարագայում ևս մակնշումները արվել են սխալ՝ շփոթության մեջ դնելով և մոլորեցնելով սպառողներին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր