211652_close_icon
views-count20072 դիտում article-date 16:41 03-10-2017

ՀՀ ԱԱԾ-ում վերջին հրաժեշտը տվեցին Գորիկ Հակոբյանին. lurer.com

ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում վերջին հրաժեշտը տվեցին ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանին: ԱԱԾ նախկին պետին հրաժեշտ տալու էին եկել նրա ծառայակիցները, հարազատներն ու մտերիմները, տեղեկացնում է [url=http://lurer.com/?p=266655&l=am]lurer.com[/url]-ը։ Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ: ԱԱԾ արտաքին հետախուզության նախկին պետ, ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանն ավելի քան 50 տարի աշխատել է համակարգում: Նա նշեց, որ երկար տարիներ ճանաչելով Գորիկ Հակոբյանին՝ կարող է ասել, որ ԱԱԾ նախկին պետը եղել է իսկական պրոֆեսիոնալ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://lurer.com/?p=266655&l=am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր